ՀՅԴ–ի, «Ժառանգության», ԲՀԿ–ի առաջարկով 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ այս պահին ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, թետվյալ հարցի կապակցությամբ այժմ ստեղծվել է կոնսենսուս մինուս մեկ, այդ մեկն էլ ՀՀԿ–ն է։
–Մեզ մոտ մեծամասնական ընտրակարգը դարձել է լուրջ գործիք ընդդիմությանը դուրս մղելու և իշխանության վերարտարդվելու համար։ Սա ապացուցելու կարիք չկա,–ասել է Ա. Ռուստամյանը՝ ավելացնելով, որ առանց բացարձակ համամասնական ընտրակարգի անհնար է անցկացնել ժողովրդավար ընտրություններ։
Ա. Ռուստամյանը նշել է նաև, որ իշխանությունը պատճառաբանում է, թե մեծամասնական ընտրակարգն ապահովում է ընտրողի հետ կապը, սակայն Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին, որ դա հիմնավոր պատճառաբանություն չէ։
Ա. Ռուստամյան. «Մինուս մեկը ՀՀԿ–ն է»
ՀՅԴ–ի, «Ժառանգության», ԲՀԿ–ի առաջարկով 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ այս պահին ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, թե տվյալ հարցի կապակցությամբ այժմ ստեղծվել է կոնսենսուս մինուս մեկ, այդ մեկն էլ ՀՀԿ–ն է։

7or.am